00:00:00

Վրաստանը Թուրքիային է վերադարձրել մոտ 25 տոննա վարակված կարտոֆիլ. այն պարունակել է բանջարեղենի քաղցկեղի հարուցիչ

17:50, 13 փետրվար 2021 Աշխարհ

Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները կասեցրել են Թուրքիայից երկիր 24,5 տոննա վարակված կարտոֆիլի ներմուծումը: Այս մասին ասված է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հայտարարությունում: Նշվում է՝ կարտոֆիլը չի անցել վնասակար միկրոօրգանիզմների լաբորատոր փորձարկումները, որից հետո ապրանքի ներմուծումը կասեցվել է։ Ըստ գերատեսչության տվյալների՝ փորձ է արվել Սարպիի անցակետով տեղափոխել մարդու առողջության համար վտանգավոր 24500 կիլոգրամ կարտոֆիլ: Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության վարչության աշխատակիցները ներմուծվող բանջարեղենում հայտնաբերել են կարտոֆիլի քաղցկեղի հարուցիչ`ախտածին սունկ (Synchytrium endobioticum): Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ նշված բեռը պետք է վերադարձվի արտահանող երկիր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր