00:00:00

Երկրաշաժից հետո մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ, Էրեբունիում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել․ Հայկ Մարության

17:19, 13 փետրվար 2021

Երեւանում այսօրվա երկրաշարժի հետեւանքով ավերածություններ չեն եղել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ, Էրեբունիում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել։ Շտապօգնության ծառայությունը երկու զանգ է ստացել, կապված երկրաշարժի հետ։ Բարեբախտաբար, ահազանգող քաղաքացիների մոտ որեւէ լուրջ վնասվածք չկա։ Մետրոպոլիտենի աշխատանքը անխափան է՝ սովորական գրաֆիկով։ Օպերատիվ իրավիճակը պահում ենք հսկողության տակ, քաղաքի համապատասխան ծառայությունները շարունակում են աշխատանքը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր