00:00:00

Բացահայտվել է Լարի Քինգի կտակի բովանդակությունը

16:08, 13 փետրվար 2021 Աշխարհ

Հայտնի է դարձել մահացած ամերիկացի հեռուստահաղորդավար Լարի Քինգի կտակի բովանդակությունը։ Փաստաթուղթը հայտնվել է People ամսագրի տրամադրության տակ, հայտնում է Gazeta.ru-ն։ Քինգը ցանկացել է, որ իր ողջ ունեցվածքը հավասարապես բաժանեն որդիների՝ Էնդիի, Չենսի, Լարի կրտսերի, Քենոնի, ինչպես նաեւ դստեր ՝ Չայերի միջեւ: Քանի որ Էդին ու Չայան մահացել են դեռ հոր կենդանության օրոք, ապա 2 մլն դոլար գնահատվող ժառանգությունը կստանան երեք որդիները։ Կտակը կազմվել է 2019 թվականի հոկտեմբերի 17-ին, երկու ամիս անց այն բանից հետո, երբ Քինգը ամուսնալուծության հայց էր ներկայացրել իր յոթերորդ կնոջ՝ Շոն Սաուտվիկի դեմ: Լարի Քինգը մահացել է հունվարի 23-ին՝ կյանքի 88-րդ տարում, Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։: Նրա կնոջ խոսքով՝ մահվան պատճառը սեպսիսն է եղել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր