00:00:00

Զելենսկին Չինաստանը շփոթել է Նեպալի հետ

10:46, 13 փետրվար 2021 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ում շնորհավորել է Չինաստանի ժողովրդական հանրապետության բնակիչներին Լուսնային օրացույցով Նոր տարվա առթիվ` գրառմանը կցելով Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի Դուրբարի հրապարակի պատկերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Սխալը նկատել են համացանցի օգտատերերը: «Բոլոր ուկրաինացիների և իմ անունից շնորհավորում եմ Չինաստանի ղեկավար հարգարժան Սի Ծինփինին և Չինաստանի բարեկամ ժողովրդին գարնանային տոնի առթիվ», - գրել է Զելենսկին: Սոցիալական ցանցերում սխալը նկատելուց հետո գրառումը ջնջվել է, այնուհետև Զելենսկիի թվիթերյան էջում է հայտնվել նույն շնորհավորական տեքստը, սակայն առանց կից նկարի: Սա առաջին դեպքը չէ, երբ Զելենսկին և նրա վարչակազմը հայտնվում են նման անհարմար իրավիճակում: Հոկտեմբերին Ուկրաինայի նախագահի աշխատակազմը զեկույց էր հրապարակել Ռիգա կատարած այցի մասին, որում Լատվիան շփոթել էին Լիտվայի հետ: Իսկ հուլիսին Զելենսկիի մամուլի ծառայությունը Կանադայի մայրաքաղաքն անվանել է Տորոնտո՝ Օտտավայի փոխարեն: Изображение

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր