00:00:00

Կարմիր Խաչի աշխատակիցները այցելել են գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանին

23:44, 12 փետրվար 2021

Կարմիր Խաչի աշխատակիցներն այսօր տեսակցել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանին: Լիբանանի Կարմիր խաչի աշխատակիցները Մարալի ընտանիքին տեղեկություններ են հայտնել նրա մասին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մարալի քույրը Անի Նաջարյանը: Նա նշեց, որ Կարմիր խաչից իրեն հայտնել են, որ Մարալը լավ է: Հիշեցնենք, որ Մարալը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։ Եվրոդատարանը հաստատել էր, որ Մարալը գտնվում է Ադրբեջանում՝ որպես գերի։ Մարալ Նաջարյանը երկքաղաքացի է՝ Լիբանանի և Հայաստանի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր