00:00:00

Էռատոյի շռայլ գաստրոլները Մոսկվաներում ու Լոսերում. Ռուբեն Մելիքյան

14:00, 07 փետրվար 2021

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ սերնդի համար այս դավաճանական պարտությունն ու ազգային նվաստացումը նոր «փորձառություն» է։ Ահավոր մի փորձառություն է։ Այս պայմաններում առաջանում է «նոր էթիկա», որի հիմնական կանոնները, կարծում եմ, հետևյալն են. 1) ծախսերի շռայլությունը անբարոյականություն է, մանավանդ՝ պետական ծախսերի շռայլությունը։ Օրինակ՝ Էռատոյի շռայլ գաստրոլները Մոսկվաներում ու Լոսերում - անբարոյականություն են։ 2) «աղետը հաղթահարելուց» զատ՝ ուրիշ հանրային օրակարգեր առաջ մղելը անբարոյականություն է։ Օրինակ՝ ինչ-որ նոր դատարաններ ստեղծելը, չգիտեմ ինչ ֆինտուֆլյուշկաները - անբարոյականություն են։ 3) դավաճանական պատերազմի հետևանքով անմիջական կորուստներ ունեցած ընտանիքների ու մարդկանց նկատմամբ աննրբանկատությունը անբարոյականություն է։ Օրինակ՝ այն, ինչ կատարվում է Բադասյան Վահանի նկատմամբ - անբարոյականություն է։ Դեռևս այսքանը։ Պետք է ձևակերպենք «նոր էթիկան» ու ըստ այդմ՝ հանրային պարսավանքի ենթարկենք այն խախտողներին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր