00:00:00

Ջաբրաիլում զոհված Մայիս Հովսեփյանին հեռուստադիտողը հիշում է «Ամենախելացին» հաղորդումից

22:05, 06 փետրվար 2021

Հասմիկ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Խոնարհում հիշատակիդ առաջ, հերոսնբ Այս լուսավոր տղան Մայիս Հովսեփյանն է: Հեռուստադիտողը նրան հիշում է «Ամենախելացին» հեռուստահաղորդումից, որտեղ շնորհաշատ պատանին զարմացնում էր իր հարուստ գիտելիքներով, բոլոր բնագավառների վերաբերյալ հարցերին իր սպառիչ ու համընդգրկուն պատասխաններով: Եվ ես նրա մեջ տեսնում էի ապագայում հայ մտավոր ներուժը համախմբող լիդերի: Նա ասես գիտության համար էր ծնվել: Մայիս Հովսեփյանն արդեն զինվոր էր: Սեպտեմբերի 27-ից եղել է պատերազմի ամենաթեժ կետերում: Զոհվել է հոկտեմբերի 21-ին՝ Ջաբրաիլում: Հիմա անմահների գնդի շարքում ես, մեր բոլորի հերոս: Քո ու բոլոր տղաների անունը վառ պիտի մնա պատմության էջերում: Խոնարհում հիշատակիդ առաջ: Ցավակցում եմ մեր հերոսի հարազատներին ու մեզ ամենքիս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր