00:00:00

Բացահայտվել է բնակարանային գողության դեպք. երկու անձ ձերբակալվել է

21:54, 06 փետրվար 2021 Իրավական

Փետրվարի 1-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողություն են արել: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզեցին, որ բնակարանի դուռը բացել էին տեխնիկական միջոցների գործադրմամբ. գողացել էին բջջային հեռախոս, համակարգիչ, ոսկյա ու արծաթյա զարդեր: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ, պարզեցին, որ գողությունը կատարել են 58 և 32 տարեկան երկու տղամարդ։ Փետրվարի 5-ին, ժամը 18.00-ին, նրանք հայտնաբերվեցին Ազատամարտիկների և Էրեբունու փողոցների խաչմերուկում և, «Հունդայի» մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին: Տղամարդիկ ձերբակալվել են: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր