ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կարևոր պատմական փաստ Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի առնչությամբ`
Հայաստանի խորհրդայնացման օրերին՝ 1920 թ. նոյեմբերի 30-ին Ադրբեջանի հեղկոմը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ Խորհրդային Ադրբեջանի եւ Խորհրդային Հայաստանի միջեւ այլեւս սահմանային խնդիր գոյություն չունի, Զանգեզուրն ու Նախիջեւանը անցնում են Հայաստանին, իսկ Ղարաբաղի լեռնային մասին տրվում է ինքնորոշման իրավունք: Դեկրետը դեկտեմբերի 2-ին հրապարակվել է Բաքվի «Կոմունիստ» թերթում: Ավելին, դրանից հետո Ադրբեջանի հեղկոմն ազդարարել է. «Այսօրվանից վերացված են հայտարարվում սահմանների մասին վեճերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը համարվում են ՀՍԽՀ մասեր»: Որոշում-դիմումը տպագրվել է Երեւանի «Կոմունիստ» թերթի 1920 թ. դեկտեմբերի 7-ի համարում: