00:00:00

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական գյուղում ադրբեջանցիների հայտնվելու մասին լուրերը

23:37, 04 փետրվար 2021

Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հերքել է Facebook-ի հայկական հատվածում տարածված տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանցի զինվորականներ են նկատվել հայկական Ներքին Խնձորեսկ գյուղում: NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ ԳՇ տեղեկատվության վարչության պետ Սամվել Ասատրյանը հայտնեց, որ նման տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նշենք, որ Facebook-ի հայկական հատվածում հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ ադրբեջանական զորքերը մտել են Ներքին Խնձորեսկ գյուղ եւ պահանջում են ազատել այն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր