00:00:00

«Պատրոն Դավոյին» կալանավորելու որոշումը կբողոքարկվի վերաքննիչում

15:57, 03 փետրվար 2021 Իրավական

ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին», կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Արմեն Հարությունյանը։ Ավելի վաղ ԱԱԾ-ն մեղադրանք էր առաջադրել «Պատրոն Դավո» մականվամբ հայտնի Դավիթ Գալստյանին և նրան կալանավորելու միջնորդությամբ դիմել դատարան։ Նրան մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով յուրացման համար. նա անցնում է չորս քրեական գործերով: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը փետրվարի 2-ին բավարարել էր Դավիթ Գալստյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը: Քրեական գործը վերաբերում է պաշտպանության նախարարությանը զենքի մատակարարման հարցում թույլ տված չարաշահումներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր