00:00:00

Ադրբեջանը շինարարական աշխատանքների պատճառով չեղարկել է Ֆիզուլիի եւ Ջաբրայիլի ուղղությամբ նախատեսված որոնումները

14:26, 03 փետրվար 2021

Հադրութ քաղաքի հատվածում երեկվա իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1 զոհվածի աճյուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը: Նա նշեց, որ դին դատաբժշկական փորձաքննության է նշանակվել՝ պարզելու ինքնությունը։ Ընդհանուր առմամբ առայսօր հայտնաբերվել է 1355 զոհված զինծառայողի եւ քաղաքացիական անձանց աճյուններ: Նա ասաց, որ այսօր՝ փետրվարի 3-ին որոնողական աշխատանքներ էին նախատեսված Ֆիզուլիի եւ Ջաբրայիլի ուղղությամբ, սակայն ադրբեջանական կողմը չի թույլատրել. «Ամենայն հավանականությամբ շինարարական աշխատանքների պատճառով թույլ չտվեցին որոնողական աշխատանքներ իրականացնել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր