00:00:00

«Պատրոն Դավոն» կալանավորվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ քննիչի միջնորդությունը

16:09, 02 փետրվար 2021 Իրավական

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ փետրվարի 2-ին, բավարարեց Զենքի վաճառքով զբաղվող Հայաստանում մոնոպոլիստ բիզնեսմեն Դավիթ Գալստյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը: Ավելի վաղ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը: ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված եւ քննվող քրեական գործով Գալստյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր