00:00:00

Դատարանը թույլատրել է Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 3-8-ը բացակայել Հայաստանից. Պաշտպանական թիմ

14:00, 02 փետրվար 2021 Իրավական

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սույն թվականի փետրվարի 3-ից 8-ը ներառյալ բացակայել Հայաստանից։ Այդ մասին հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմից: Սրա հիման վրա Ոստիկանությանը խնդրվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները այդ ընթացքում վերացնել և հետո կրկին կիրառել։ ՀՀ-ից մեկնելու թույլտվության մասին տեղեկացվել են Ոստիկանության և ԱԱԾ պետերը։ Այս մասին այսօրվա նիստի ընթացքում հայտարարեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, խնդրելով դատարանին ներկայացնել թույլտվության հիմքերը։ Դատավոր Դանիբեկյանը խոստացավ մեղադրող կողմին տրամադրել փաստաթղթերը, որոնց հիման վրա տրվել է երկրից բացակայելու թույլտվությունը։ Դատախազ Բաղդասարյանը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստերից մեկում բարձրացվել է Ռ․Քոչարյանի՝ երկրից բացակայելու թույլտվություն տրամադրելու հարցը, սակայն որևէ պարզաբանում այդ առնչությամբ չի տրվել։ Նախագահող դատավորը նշեց, որ եթե մեղադրող կողմն առարկություն ունի, կարող է բողոքարկել դատարանի որոշումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր