00:00:00

Շիրակի մարզի Բենիամին համայնքի տրանսպորտային հանգույցի կառուցման նախագիծը կփոխվի. Գյուղացիների հետ քննարկել են

12:42, 02 փետրվար 2021

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վահագն Ստեփանյանը‚ դեպարտամենտի աշխատակիցներ հանդիպում են ունեցել Շիրակի մարզի Բենիամին համայնքի բնակչության հետ։ Մանրամասն քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի շրջանակներում Բենիամինի տրանսպորտային հանգույցի կառուցման հարցը։ Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները համայնքի բնակչության հետ դիտարկել են տրանսպորտային հանգույցի հետ կապված մի շարք տարբերակներ‚ ընտրվել է ամենաօպտիմալ լուծումը։ Առաջիկայում կձեռնարկվեն նախագծային փոփոխություններ‚ որից հետո կիրականացվի տրանսպորտային հանգույցի շինարարությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր