Պերուացի փաստաբան Հեկտոր Ռոբլեսը սեքսով է զբաղվել իր հաճախորդուհու հետ առցանց դատական լսումների ժամանակ, որը տեղի էր ունենում Zoom-ի միջոցով: Ուղիղ եթերում տեղի ունեցածին հետևել են դատավորն ու դատարանի այլ աշխատակիցները, գրում է Daily Mail-ը:
Կադրերում երևում է, թե ինչպես է Ռոբլեսը մերկ վիճակում նստում աթոռին, իսկ նրա ծնկների վրա նստում է մերկ հաճախորդուհին: Մինչ զույգը սեքսով է զբաղվում, փաստաբանի օգնականը փորձում է զգուշացնել նրանց, որ ուղիղ եթերում են, սակայն` ապարդյուն:
Ի վերջո, դատավորը հայտարարում է, որ փաստաբանի վարքագիծը խախտում է հասարակական կարգը, ապա ավարտում է դատական նիստը:
Նշվում է, որ դատավորը հանձնարարել է դատախազությանը անհապաղ հետաքննություն սկսել Ռոբլեսի նկատմամբ: Դեպքից կարճ ժամանակ անց փաստաբանը հեռացվել է աշխատանքից: Տեղական փաստաբանների միավորումը ներքին աուդիտից հետո կարող է զրկել նրան արտոնագրից: https://www.youtube.com/watch?v=TfjegOsXiV8&feature=emb_title