00:00:00

ԱՀ առողջապահության նախարարն այցելել է բուժհիմնարկներ և պատասխանել հուզող հարցերին

23:06, 01 փետրվար 2021

Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը այցելել է «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ և «Մաշկավեներոլոգիական դիսպանսեր» ՓԲԸ: «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ում նախարարը ծանոթացել է շենքային պայմաններին ու իրականացվող գործառույթներին` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) լաբորատորիայի գործունեությանը: Նախարար Հայրիյանը հիմնարկների անձնակազմերի հետ հանդիպման ժամանակ լսել է նրանց բարձրացրած խնդիրները, դրանց լուծման առաջարկները, ինչպես նաև պատասխանել անձնակազմին հուզող հարցերին։ Հանդիպման մասնակիցներին Նախարարը ներկայացրել է կազմակերպության շենքային պայմանների բարելավման, կադրային քաղաքականության վերանայման և մասնագետների վերապատրաստման , սարքավորումների արդիականացման և վերազինման, աշխատավարձերի բարձրացման առաջիկա պլանները՝ հավստիացնելով, որ բուժսպասարկման որակի բարելավմանը զուգահեռ մեծանալու են նաև սոցիալական աջակցության ծավալները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր