00:00:00

Սերժ Սարգսյանի՝ COVID-19 թեստի պատասխանը հայտնի է

17:01, 01 փետրվար 2021

Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների, ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստի պատասխանը բացասական է: «Նախագահ Սարգսյանը որևէ գանգատ չունի, ինքնազգացողությունը լավ է և այսօրվանից անցել է լիարժեք աշխատանքային ռեժիմի»,-նշված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Բանակի օրվա առթիվ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդն ունեցած նվիրյալ զավակների ու Հայրենիքի պաշտպանության, ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Սերժ Սարգսյանը այս տարի Եռաբլուր չի այցելել, քանի որ գտնվում է կարանտինի մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր