00:00:00

«Օդանավակայանում այսօր, արմագեդոն էր. հեռացողները մեծ մասամբ Նիկոլ Փաշինյանի ընտրողներն էին». Նաիրա Զոհրաբյան

14:10, 01 փետրվար 2021

Այն,  ինչ կատարվում էր օդանավակայանում այսօր, արմագեդոն էր. պետք էր տեսնել, թե մեր հայրենակիցները ընտանիքներով, նորածին երեխաներով ինչպես էին փախնում հայրենիքից. ես նրանցից ոչ ոքի չեմ մեղադրում: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Քանի որ մեր հայրենակիցներից շատերը տեղյակ չէին, որ կովիդի թեստը պետք է ներբեռնեին հեռախոսի մեջ եւ թղթային տարբերակով էին գնացել թռիչքի, իրենց թույլ չէին տալիս չթռել: Իսկ երեկ 23.30-ին Երեւան-Մոսկվա մեկ կողմանի տոմսի գինը հասավ 750 դոլարի: Առաջիկա օրերին երեւի տոմսերը վաչճճառելու են աճուրդով, լոտերով: Այն հաջողակները, որոնք ներբեռնել էին COVID-ի ծրագիրը և բոլոր կանոնները պահպանել էին, և նրանց հաջողվեց թռնել, նրանք իրենց համարեցին երջանիկ: Ես կարող եմ ցավալի կանխատեսում անել, որ այս արտագաղթը 90-ականների արտագաղթից ավելի զարհուրելի արտագաղթ է լինելու: Ինչո՞ւ: Որովհետև, ցավոք սրտի, մեր բազմաթիվ՝ հարյուր-հազարավոր հայրենակիցների համար այսօր Հայաստանն իր և իր երեխաների համար ամենավտանգավոր երկիրն է: Ես հարցնում էի նրանց՝ ինչո՞ւ եք գնում։ Եվ պատճառը հուսալքությունն էր եւ տագնապը, որ վաղը Երեւանում, Վանաձորում եւ մեր այլ քաղաքներում թուրքը դուռը չի բացելու ու մտնելու իրենց տուն»,-ասաց նա: Զոհրաբյանը նկատեց, որ հեռացողները մեծ մասամբ հենց Նիկոլ Փաշինյանին ընտրողներն էին. «Այո, նրանք էին, որովհետև պարզ էր, այն հատվածն էր, ով երկար տարիների հուսալքությունից, անարդարություններից, հուսահատությունից, Նիկոլի և նիկոլականության մեջ, իշխանափոխության, այդ հեղափոխության մեջ տեսել էր հույս և հավատում էր, որ, իրոք, ինքը 3 միլիոն վարչապետներից մեկն է, որ ինքն այլևս լավ է ապրելու, որովհետև Նիկոլը  բոլորիթալանածը հետ է բերելու և ծրարներով բաժանելու է 3 միլիոն վարչապետներին»: Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվել է փետրվարի 1-ից՝ մեկ ամսով։ Փետրվարի 1-ին Հայաստանից դեպի Մոսկվա 4 չվերթ կիրականացվի: «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փետրվարի 1-ին դեպի Մոսկվա չվերթներ են իրականացնելու «Armenia», «Aeroflot» եւ «Red Wings» ավիաընկերությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր