00:00:00

«Դեռ վաղ է քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Մեդվեդև

13:20, 01 փետրվար 2021

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը այժմ քննարկել պետք չէ, այս թեմայի շուրջ քննարկումների դաշտի ցանկացած էլեկտրաֆիկացում հանգեցնում է հզոր էլետրական հոսքի: Նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Այսօր բոլորի համար միանգամայն ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն իրոք չի լուծվել, բայց այն այժմ հնարավոր չէ քննարկել, քանի որ կարգավիճակի շուրջ քննարկումների այս դաշտի ցանկացած էլեկտրիֆիկացում հանգեցնում է հզոր էլեկտարական հոսքի առաջացման», - ասել է նա։ Իր խոսքում Մեդվեդևը շեշտել է, որ հակամարտության կողմերի դիրքորոշումներն այս հարցում «շատ տարբեր են, նույնիսկ Հայաստանի ներսում են դեռ քննարկումներ ընթանում»: «Եվ ես կհիշեցնեմ, որ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Չգիտես ինչու, նրանք մոռանում են այդ մասին, բայց իրականում այդպես է: Հետևաբար, ավելի լավ է կարգավիճակի հարցը հետաձգել հետագայի համար», - վստահեցրել պաշտոնյան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր