Ես որևէ կեղծ ինֆորմացիա չեմ տրամադրել: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե այդ դեպքում ինչպես էր ասում՝ հաղթում ենք, ինչին Հովհաննիսյանը պատասխանեց․ «Որևէ բառ հիշո՞ւմ եք, որ ասել եմ՝ հաղթում ենք։ Էնքան էմոցիոնալ եք, չեք վերլուծում որևէ բան։ Միջազգային մի կառույց պատերազմից հետո իմ ամբողջ 44 օրերի հայտարարութունները վերլուծել ու տվել է ինձ։ Այդ օրերի ընթացքում 400 հրապարակում եմ ունեցել, մոտ 170 հրապարակում եղել է «Հաղթելու ենք», մոտ 160 հրապարակում եղել է այն մասին, որ վիճակը շատ ծանր է։ Փորձագետների իրենց գնահատականն են տալիս քարոզչությանը և այն շատ ճիշտ պրապորցիաներով է իրականացվել»,-լրագրողների ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ «Հաղթում ենք» հայտարարություն կամ գրառում նա երբեք չի կատարել։
Արծրուն Հովհաննիսյանը ցավում է, որ դավաճան են փորձում գտնել զինվորականների շրջանում։ Նրա խոսքով՝ Շուշիի գրավումը կամ հանձնումը իր համար էլ դեռ բացահայտված չէ։
«Նոյեմբերի 6-ին ես եղել եմ Շուշիում, ամսի 7, 8 և 9-ին իրավիճակը կտրուկ փոխվել է։ 44 օրվա ընթացքում տեղեկությունները ստացել եմ բացառապես ՊՆ-ից, բացառապես ԳՇ օպերատիվից և ՊԲ-ից։ Չկա պատերազմ, որտեղ չեն սխալվել, որտեղ տեղեկատվության խզվացք չի առաջանում։ Պատերազմից 3-4 ամիս անցել է, ես ամեն օր ուսումնասիրում եմ առանձին դրվագները, բաներ կան՝ իմ ուղեղում էլ չի տեղավորվում»,-նշեց նա։
Հովհաննիսյանը հայտարարեց, որ պատերազմի ընթացքում Աննա Հակոբյանին որևէ րոպե չի տեսել։
«Ես մինչև հիմա զոհերի հստակ թիվը չգիտեմ։ Հանձնաժողով է աշխատում»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։