00:00:00

Արցախի ԱԺ նախագահի հետ քննարկվել է ՀՀ-ում գործող Արցախի կառավարության շտաբի հետագա կարգավիճակին

12:35, 01 փետրվար 2021

Փետրվարի 1-ին ամփոփվեցին  ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության այցերը՝ ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբ: Հանդիպումների ընթացքում մասնավորապես անդրադարձ եղավ  օպերատիվ շտաբի  կազմակերպչական  հարցերին  և շտաբի հետագա կարգավիճակին: Առանձնացվեցին մի շարք հարցեր, որոնք պահանջում են օրենսդրական լուծումներ (հողի հարկի, գույքի հարկի մասին և այլ հարցեր): «Օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեցող հարցերը լուծում կստանան արդեն իսկ  փետրվար ամսվա ընթացքում, իսկ այն հարցերը, որոնք պետք է լուծվեն կառավարության որոշումներով, Ազգային ժողովի կողմից  կներկայացվի ԱՀ կառավարությանը՝ ընդունելու համապատասխան որոշումներ: Կառավարությունը առավելապես հետամուտ կլինի Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի՝ նախկինում տնտեսավարող սուբյեկտներին վերաբերող որոշումների հանդեպ»,-իր խոսքում նշել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբի  աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանն ներկայացրել է շտաբում իրականացվող աշխատանքերը և արդրադարձել  շտաբի  կողմից իրականացվելիք նախաձեռնություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր