00:00:00

Փրկարարները ձյան մեջ արգելափակումից դուրս են բերել 19 մեքենա, օգնել՝ 9 քաղաքացու

09:50, 01 փետրվար 2021

Հունվարի 30-ից 31-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և Ծաղկաշեն գյուղում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան քաղաքներում և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արագած, Եղիպատրուշ, Ափնա և Ծաղկահովիտ գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 19 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր