00:00:00

Քաղաքացին չի ճանաչել Մարությանին. մանրամասներ միջադեպից

23:57, 31 հունվար 2021

Որոշ տելեգրամյան ալիքներում տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ հարկ եմ համարում հայտնել հետեւյալը. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը անցած շաբաթ եւ կիրակի օրերին որդու հետ մաքրելիս է եղել իր տան հարակից տարածքները ձյան ծածկույթից: Կիրակի ցերեկը ակնհայտ անսթափ վիճակում գտնվող մի անցորդ հասարակական կարգը խախտող վարք է դրսեւորել, ինչին արձագանքելով, քաղաքապետը դիտողություն է արել և պահանջել է քաղաքացուց հանրային տարածքում պահպանել բարեվարքության կանոնները: Ավելի ուշ անսթափ քաղաքացու հարազատները հանդիպել են քաղաքապետ Մարությանի հետ, նշել, որ իրենց որդին անսթափ լինելով, չի ճանաչել քաղաքապետին, անպատշաճ վարք է դրսևորել, եւ ներողություն են խնդրել միջադեպի համար: Հայկ Մարությանը միջադեպը համարում է սպառված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր