00:00:00

Բացի կեղծ լուրերի տարածումից՝ ներգրավել են նաև խարդախ դրամահավաքի մեջ. Միքայել Մինասյանի տվյալներով կրկին կեղծ օգտատեր է հայտնվել

23:29, 31 հունվար 2021

Իմ անունը հաճախ օգտագործվում է բամբասանքներում, իմ մասին հորինում էին հերյուրանքներ, իսկ հիմա' տեխնոլոգիաների դարում, բացի կեղծ լուրերի տարածումից, ներգրավել են խարդախ դրամահավաքի մեջ: Տելեգրամ ալիքում հայտնվել է հերթական ֆեյք Միքայել Մինասյան՝ @mikayeIminasyan-ստահակը, որը որոշել էր իմ անունից գումար հավաքել։ Այս մասին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել է Տելեգրամ ալիքում: «Իմացեք՝ դա ես չեմ: Իմ իրական ալիքը՝ @mikayelm. Իմ իրական էլ. հասցեն՝ [email protected]: Դրանում համոզվելու համար դուք կարող եք համեմատել իմ ալիքի լինքը այն լինքերի հետ. որոնք ես հրապարակում եմ իմ ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Եւ եթե դուք ուզում եք աջակցել ինչ-որ մեկին նյութապես, խնդրեմ, նվիրաբերեք միջոցները որևէ իրական կազմակերպությանը, որի աշխատանքը ձեզ հայտնի է, կամ այն մարդկանց, ում դուք անձամբ ճանաչում եւ վստահում եք»: Միքայել Մինասյանընաևառաջարկել է մասնակցել ավանդույթ դարձած կիրակնօրյա քվերակությունը:
«Ճիշտ եք համարում արդյո՞ք, երբ անհատները, այլ ոչ թե ժամանակի ստուգումն անցած կազմակերպությունները / ֆոնդերը գումար են հավաքում կարիքավորներին օգնելու համար»,- հարցնում է Մինասյանն՝ առաջարկելով պատասխանների երկու տարբերակ. . Այո, մասնավոր անձանց կողմից դրամահավաքը թույլատրելի է, . Ոչ, դրանով պետք է զբաղվեն բարեգործական կազմակերպությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր