00:00:00

Կապիտան Սոս Էլբակյանն այսօր կդառնար 29 տարեկան

15:10, 31 հունվար 2021

2020 թվականի հուլիսյան մարտերին զոհված ՀՀ ԶՈՒ կապիտան Սոս Էլբակյանը այսօր կդառնար 29 տարեկան։ Սոս Էլբակյանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից էր, 7 տարի ծառայում էր Տավուշի սահմանապահ զորամասում, զբաղեցնում էր զորամասի հրետանու շտաբի պետի-հրետանու պետի տեղակալի պաշտոնը, սպասում էր այլ զորամաս տեղափոխվելու հրամանին։ Իր գործի նվիրյալ կապիտանը ծառայության ընթացքում արժանացել է բազում պարգևների ու պատվոգրերի, այդ թվում «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալով, հետմահու՝ «Արիության» մեդալով։  Պարտաճանաչ ու հայրենասեր սպայի ստորաբաժանումը լավագույնն է ճանաչվել մի շարք ստուգատեսներում: Սոս Էլբակյանի հրամանատարությամբ են ընթացել հուլիսյան հաղթական մարտերը։ Կապիտանը մահացու վիրավորում է ստացել 2020 թվականի հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ռազմական բախման ընթացքում՝ ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից։ Սոսը ծառայեց Տավուշում և զոհվեց՝ Տավուշն անառիկ պահելով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր