00:00:00

«Մեզ կառաջարկեն այն ամենն, ինչ մեզանում կմեծացնի նյութապաշտությունն ու կհեռացնի մեր ուղեծրից». Տարոն Սիմոնյան

12:07, 31 հունվար 2021

ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեզ կառաջարկեն առևտուր, կառաջարկեն հանգիստ, միգուցե՝ հարմար կյանք, կառաջարկեն նաև հարստություն ու էլի առևտուր ... Կառաջարկեն այն ամենն, ինչ մեզանում կմեծացնի նյութապաշտությունն ու հարմարվողականությունը։ Եվ այս ամենի նպատակը կլինի այն, որ մենք հեռանանք մեր ՈՒՂԵԾՐԻՑ՝ մեր գրավիտացիոն արժեքային հենասյուներից ու կապերից, ինչը մեզ հայ է դարձնում և պահում ... Որոշողը մենք ենք՝ դառնալ օրվա հարմարության գերին, այնուհետև՝ այլոց ստրուկը, թե կառչած մնանք մեր հորիզոնից, որը հեռու է, այսօրվա զոհողություն է պահանջում, բայց մեզ զգոն է պահում, իմաստ ու նպատակ ունեցող կյանք տալիս»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր