00:00:00

Իջեւանցի ստոմատոլոգը վարչապետի օգնական է նշանակվել. Hraparak.am

11:40, 31 հունվար 2021

Gov.am կայքում վարչապետի օգնականների ցանկում հայտնվել է Գագիկ Իսախանյան անունով մի մարդ ում կենսագրությունից պարզ է դառնում, որ նա Իջևանի ծագում ունեցող ստոմատոլոգ է: Նշանակումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 21-ին: Այս մասին  գրում է Hraparak.am-ը: Անհասկանալի է, ինչ գործունեություն է իրականացնելու պարոն Իսախանյանը վարչապետի աշխատակազմում: Այս նշանակումը արդեն հումորների տեղիք է տվել համացանցում, մարդիկ առաջարկում են հաջորդ անգամ պրոկտոլոգի ընտրել: Մյուսներն էլ հիշեցնում են Փաշինյանի արած հայտարարությունները իշխանության կլանային համակարգի մասին: Ծնվել է 1989 թվականի ապրիլի 16-ին, ք. Իջևան: 2005-2011թթ.- Երևանի «Հայբուսակ» համալսարան՝ ստոմատոլոգիայի բակալավրի աստիճան 2011-2013թթ. - Երևանի «Հայբուսակ» համալսարան՝ ստոմատոլոգիայի մագիստրոսի աստիճան 2014-2016թթ. – Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ բժիշկ-ստոմատոլոգ 2013-2016թթ. – ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի բժշկական սպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ 2016-2017թթ. - ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի բժշկական սպասարկման բաժնի պետ 2017-2020թթ. - «Վարդգես Դովլադբեկյան» Ա/Ձ-ում բժիշկ-ստոմատոլոգ 2021թ. հունվարի 18-ին նշանակվել է Վարչապետի օգնական 2007-2009թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր