00:00:00

ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել են ԼՂՀ-ի տրանսպորտային հաղորդակցության հարցերով ենթախմբերի ձեւավորումը

10:01, 31 հունվար 2021

Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշում են ընդունել ստեղծել փոխադրումների եւ դրանց անվտանգության ապահովման, ինչպես նաեւ այլ վերահսկողության փորձագիտական ենթախմբեր: Այս մասին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է խմբի նիստից հետո, որի կազմում են նաեւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը եւ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Կողմերը պայմանավորվեցին ստեղծել հետեւյալ փորձագիտական ենթախմբերը՝ երկաթուղային, ճանապարհային եւ համակցված փոխադրումների, փոխադրումների, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական եւ վերահսկման այլ տեսակների ապահովման հարցերով», - ասված է Ռուսաստանի Դաշնության նախարարների կաբինետի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Ենթախմբերի կազմավորումը նախատեսվում է ավարտել մինչ փետրվարի 2-ը: Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ փորձագիտական խմբերի առաջին նիստերը պետք է տեղի ունենան մինչեւ 2021 թվականի փետրվարի 5-ը: Որոշվել է եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումն անցկացնել Մոսկվայում: Հանդիպման օրը կհամաձայնեցվի ավելի ուշ` աշխատանքային կարգով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր