00:00:00

Պուտինն ու Ալիեւը հեռախոսով քննարկել են Ղարաբաղում դիտորդական կենտրոնի գործունեությունը

18:48, 30 հունվար 2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույցի ընթացքում ողջունել են հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների վերահսկման համար այսօր Ադրբեջանում բացված ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքների մեկնարկը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Հույս է հայտնվել, որ Կենտրոնի գործունեությունը կնպաստի Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հետագա կայունացմանը եւ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների պատշաճ պահպանմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Բացի այդ, քննարկվել են ռուս-ադրբեջանական երկկողմ համագործակցության մի շարք արդիական հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր