00:00:00

Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով. եղանակը Հայաստանում

15:45, 30 հունվար 2021

Հանրապետության տարածքում՝ հունվարի 30-ին կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար, 31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Փետրվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ից հայտնեցին, որ Երեւանում հունվարի 30-ի կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար, 31-ին սպասվում են թույլ տեղումներ։ Փետրվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը Երեւանում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +2+4: Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ -2+2, Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0+3, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +2+4, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ -2+2, Լոռիում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +5+10, Տավուշում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +8+13, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0+3, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +1+4, Արարատում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +1+4, Արմավիրում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +1+4, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ -1+2, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +1+4, Սյունիքի հովիտներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +8+13, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +4+8, Արցախում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +8+13:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր