00:00:00

Արցախի նախագահը 50-ամյակի առթիվ շնորհավորել է Արցախի հերոս Կարեն Ջալավյանին

21:54, 25 հունվար 2021

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Պաշտպանության բանակի գնդապետ, «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի ծննդյան 50-րդ տարեդարձը։ «Սիրելի՛ հրամանատար Իմ հարգանքն ու խոնարհումը Հայրենիքի համար ցուցաբերած Ձեր անմնացորդ նվիրմանն ու անձնուրաց ծառայությանը: Համոզված եմ՝ Հայի Ձեր հերոսական տեսակից ու օրինակից սերունդները արժանապատվության եւ քաջության դասեր կառնեն՝ վերստին նյութականացնելով հաղթանակներ կերտելու մեր հավաքական կամքն ու ցանկությունը: Բարի տարեդարձ, Արցախի՛ հերոս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարությունյանը եւ կից հրապարակել Կարեն Ջալավյանին Արցախի հերոսի կոչում շնորհելու մասին տեսանյութը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր