Արման Աթաբեկյանը եւ Մհեր Զուրաբյանը մանկության ընկերներ են, Տավուշի մարզի Բերդավան գյուղից։ «Մանկությունն ենք հիշում, նրանց կատակները, արդեն հիշողություններով ենք ապրում։ Իրար տուն ենք գնում՝ հայացքներս իրարից փախցնելով։ Մի դասարանից երեք տղա է զոհվել՝ Արմանս, Մհերն ու Գրիշան»,- ասում է Արման Աթաբեկյանի մայրը՝ Նաիրա Գաբոյանը։

Արմանի հայրը՝ Սանասարը, վառարանի մոտ նստած պատուհանից դուրս է նայում, ժամանակ առ ժամանակ շրջվում է դեպի մեզ, մի երկու բառ ասում։
«Էդպես էլ չասավ, որ կրակում են, հարցրի, ասաց՝ ամեն ինչ լավ է։ Չէր էլ ասել, որ վիրավոր է եղել, հոսպիտալից զանգել էր, ասում էր՝ ոտը ոլորվել է, բայց ես արդեն հասկանում էի՝ վիրավոր էր», - ասում է Սանասարը։
Մանրամասները՝ hetq.am կայքում