00:00:00

Աշոցքի, Սպիտակի, Ճամբարակի, Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

19:43, 18 հունվար 2021

Հունվարի 18-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Աշոցքի, Սպիտակի, Ճամբարակի, Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր