00:00:00

Մինչեւ Հայաստանում չփոխվի իշխանությունը, որեւէ նոր պայմանավորվածություն Ադրբեջանի հետ պետք է բացառել. Արմեն Աշոտյան

16:40, 07 հունվար 2021

Ակնհայտ է այլեւս, որ նոյեմբերի 11-ին Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպուման օրակարգը բազում սպառնալիքներ կարող է պարունակել։
Դավադիր ստահակը, ով կառչել է աթոռից եւ դիմադրում է սահմանադրական ճանապարհով Հայաստանում նոր, ավելի ամուր կառավարության ձեւավորմանը, թաքուն է պահում ժողովրդից Ալիեւի հետ գալիք հանդիպման բովանդակությունը։
ՀՀ վարչապետի պաշտոնն ուզուրպացրած Հակահայկական տականքն արդեն դե-ֆակտո սպանել է Արցախի Հանրապետությունը, եւ հավանական է, որ շուտով վերջին մահացու հարվածը կհասցնի նաեւ Հայաստանի Հանրապետությանը։
Գալիք հանդիպումը կարող է դառնալ հայկական պետականության դիակը ֆորմալինի մեջ դնելու եւ մեր պետականության մումիֆիկացման եզրափակիչ արարը։
Նիկոլ Փաշինյանը Հայաստան ներկայացնելու իրավունք չունի։
Մինչեւ Հայաստանում չփոխվի իշխանությունը, որեւէ նոր պայմանավորվածություն Ադրբեջանի հետ պետք է բացառել, իսկ մինչ այդ՝ օրակարգի գերակա հարց դիտարկել բացառապես ռազմագերիների, պատանդների եւ աճյունների վերադարձը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր