00:00:00

Անհանգստացնող և մտահոգիչ. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի արձագանքը՝ Վաշինգտոնում ծավալվող զարգացումներին

13:54, 07 հունվար 2021

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) ԱՄՆ-ում բոլոր կողմերին կոչ է արել հավատարիմ լինել օրենքի գերակայությանը:  Այս մասին ասված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում: Վաշինգտոնում վերջին ժամերին ծավալվող զարգացումները ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը համարում է անհանգստացնող՝ հայտնելով իր մտահոգությունը ժողովրդավարական գործընթացի ամբողջականության վերաբերյալ: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կոչ է անում բոլոր կողմերին հավատարիմ մնալ ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներին: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն իր վրա պատասխանատվություն է վերցրել ոչ միայն անցկացնել ժողովրդավարական ընտրություններ, այլև ապահովել, որ բոլոր թեկնածուները, ստանալով անհրաժեշտ քանակությամբ քվե, զբաղեցնեն իրենց պաշտոնները սահմանված կարգով: «Հաշվի առնելով, որ ԱՄՆ իրավական համակարգն ապահովում է իշխանության սահուն անցումը, այդուհանդերձ այս գործընթացի բոլոր մասնակիցների նկատմամբ զսպվածությունը շարունակում է կենսական լինել նույնիսկ այնպիսի պետությունում, որտեղ կան այդպիսի ուժեղ ինստիտուտներ և հարգանք ժողովրդավարական նորմերի նկատմամբ Ոչ բռնության հրահրումը, ոչ էլ բռնությունը տեղ չունեն ժողովրդավարական գործընթացներում»,-ասված է հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր