00:00:00

Արցախում երեկվա որոնողական աշխատանքների ընթացքում աճյուն չի հայտնաբերվել. որոնողական աշխատանքները շարունակվում են. ԱԻՊԾ

12:31, 07 հունվար 2021

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 6-ին, աճյուն չի հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը: Նա նշեց, որ որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են՝ Հադրութի, Ֆիզուլիի եւ Թալիշ-Մատաղիս ուղղություններով։ «Աշխատանքները չեն դադարելու մինչեւ վերջնական համոզվենք՝ ոչ մի դի չկա»,- ասաց Հունան Թադեւոսյանը: Նշենք, որ առ այսօր հայտնաբերվել է 1188 աճյուն, որոնց մեջ կան նաեւ քաղաքացիական անձանց մարմիններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր