00:00:00

Յուրի Ջորկաեֆը մի խումբ արցախցի երեխաների է հյուրընկալել

22:53, 06 հունվար 2021

Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան, աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ այսօր Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ «SoftConstruct» ընկերությունում հյուրընկալել է մի խումբ արցախցի երեխաների։
На изображении может находиться: один или несколько человек и люди занимаются спортом
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի նախաձեռնած միջոցառման ընթացքում երեխաները հետաքրքիր ժամանակ են անցկացրել և նվեր ստացել պլանշետներ՝ հեռավար կրթությանն արդյունավետ մասնակցելու համար: На изображении может находиться: 2 человека, люди сидят, телефон и в помещении Աշխարհահռչակ ֆուտբոլիստը երեխաների հետ զրույցում խոսել է կրթության կարևորությունից՝ ընդգծելով, որ այն ամենահզոր զենքն է, իսկ կրթված հասարակությունը՝ հզոր պետության գրավականը:
На изображении может находиться: 3 человека, люди стоят, люди танцуют и обувь
«SoftConstruct» ընկերության աշխատակիցներն էլ երեխաներին ներկայացրել են ՏՏ նորարարական մի շարք լուծումներ, միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնագիտության ընտրության գործում ՏՏ տեխնոլոգիաներով հետաքրքրվածներին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր