00:00:00

«Փրայմ Քրայմ». Երեւանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գողը»

17:14, 06 հունվար 2021 Քրեական աշխարհ

Երեւանում 85 տարեկանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը, գրում է «Փրայմ Քրայմ»-ը: Բնիկ երեւանցի Վանիկ Տեր-Պողոսյանը 1953-1988 թվականներին դատվել է 9 անգամ, այդ թվում գողությունների, իշխանությանը դիմակայելու եւ բանդիտիզմի համար: Մինչեւ հայրենիքում վերջնական հաստատվելը Վանիկը երկար ժամանակ ապրել է Աստրախանում: Վանիկի հուղարկավորությունը կարող է ակտիվացնել հայկական գողական աշխարհը: Հիշեցնենք, որ ուղիղ 6 տարի առաջ Երեւանում Շաքրո Մոլոդոյի հովանու ներքո կայացել է վերջին երկու տասնամյակում հետխորհրդային տարածքում ամենախոշոր «սխոդկան», որի ժամանակ կայացված որոշումները մինչ օրս սահմանում են գողական աշխարհի կարգը: Վանիկ Տեր-Պողոսյանի մահից հետո նրա սերնդի գործող «օրենքով գողեր» են մնում վլադիկովկասցի Էլբրուս Գոգիչաեւը (Աբուզ), լենինգրադցի Վալենտին Գուդեւսկին (Դերտոն) եւ Քութայիսիից մոսկվացի Դավիթ Պախուրիձեն (Մինագո):

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31