00:00:00

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 6 զինծառայողի եւ 3 քաղաքացիական անձի մարմին. Արցախի ԱԻՊԾ

14:46, 05 հունվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին՝ հունվարի 4-ին, Հադրութ, Ջաբրայիլ եւ Կարմրակուճ ուղղություններից 9 աճյուն է հայտնաբերվել, որից 3-ը՝ քաղաքացիական անձի։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ փրկարարական ջոկատները 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր շարունակում են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում՝ որտեղ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը  ռազմագործողություններ են տեղի ունեցել: Որոնողական աշխատանքների արդյունքում 2021 թվականի հունվարի 4-ի դրությամբ, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1184 աճյուն, որնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ: Հունվարի 3-ին Արցախի հարավային (Հադրութ-Մեխակավան) ուղղություններից 20 մարմին է հայտնաբերվել, որից մեկը քաղաքացիական տարեց մարդու աճյուն էր՝ Կարմրակուճ գյուղի տարածքից: Նրա ինքնությունը պարզելու համար կատարվում է դատաբժշկական փորձաքննություն: Երեկ, հունվարի 4-ին Մեխակավան(Ջաբրաիլ)-Հադրութ ուղղություններից հայտնաբերվել է 9 աճյուն: Նրանց մեջ եղել են նաև 3 քաղաքացիական անձինք (երկու կին, մեկ տղամարդ): Որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Թալիշ-Մատաղիս, Հադրութի շրջան և Վարանդայի (Ֆիզուլի)  ուղղություններում: Ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի միջամտությամբ աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև տարածքներին ծանոթ ուղեկցողները կամ ռազմագործողություններին մասնակցած կամավորները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր