00:00:00

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն ականազերծել են 400 հեկտարից ավելի տարածք

15:00, 03 հունվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից: «Ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է 400 հեկտարից ավելի տարածք, մոտ 151 կմ ճանապարհ, 617 շինություն, որից 22-ը սոցիալական նշանակության օբյեկտներ են: Հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 16 հազար պայթյունավտանգ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ: Լեռնային Ղարաբաղում ականազերծման եւ պայթյունավտանգ առարկաներից տարածքի մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել լեռնային տարածքի եւ եղանակային վատթարացման պայմաններում ականազերծման բարձր տեմպը: Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները եւ չպայթած ռազմամթերքը տեղափոխվում են եւ ոչնչացվում հատուկ սարքավորված հրաձգարանում: Ռազմամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր