00:00:00

Անխտիր բոլոր գերիներին բերելու ենք. Արցախի նախագահ

16:26, 25 դեկտեմբեր 2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հայկական կողմը վերադարձնելու է ադրբեջանական գերության մեջ գտնվող բոլոր գերիներին: Արայիկ Հարությունյանն այս մասին ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողի հետ զրույցում: «Աստված տա, որ գերի լինի, որովհետև բոլոր գերիներին բերելու ենք, անխտիր: Չեմ ասում` ինչ ժամանակահատվածում, բայց բոլորին բերելու ենք»,- Արցախի Իշխանաձորի հատվածում անհետ կորած զինծառայողի ծնողին ասաց Հարությունյանը: Նա Արմավիրում մասնակցում էր ԱԺ նախկին պատգամավոր, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի հիշատակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում էլ հենց նրան մոտեցել էր անհետ կորած զինծառայողի ծնողը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր