00:00:00

Ռազմական գործողությունների մասնակցին անհայտ բացակայող ճանաչելու ժամկետը կկրճատվի ու կսահմանվի 3 ամիս. Նոր որոշում

11:55, 17 դեկտեմբեր 2020

Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններով առաջարկվում է անհայտ բացակայողի կանոնակարգում նոր կարգավարումներ. Մասնավորապես, եթե ռազմական գործողությունների հետեւանքով է կասկածվում, որ անձը անհայտ բացակայող է, ապա ժամկետը 3 ամիս է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կառավարության նիստում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը: «Նաեւ մահացած ճանաչելու հետ կապված կրկին ռազմական գործողություններով պայմանավորված կրճատվում է մեկ տարի ժամկետով եւ անցումային դրույթով նշվում է, որ այն տարածվում է սեպտեմբերի 27-ից  ծագած հարաբերությունների  նկատմամբ: Փոփոխությունը կպված է նրա հետ, որ հաճախ ինչ-որ հիմնադրամներից հատուցում ստանալու համար անհյտ բացակայող զինծառայողների հարազատները հնարավորություն ունենան ավելի սեղմ ժամկետներում դիմեն այդ հիմնադրամներին»,-ասաց Բադասյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր