00:00:00

Մեր հերոսները մեզ սխալվելու տեղ չեն թողել. Դավիթ Ափոյան

21:05, 11 դեկտեմբեր 2020

Նրանք զոհվեցին հանուն բոլորիս, հանուն խաղաղ ապագայի եւ իմ համոզմամբ՝ մեր հերոսները մեզ սխալվելու տեղիք չեն տվել, մենք տեղ չունենք սխալվելու։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ԵՊՀ-ի դիմաց մոմավառության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը: «Կարճ ժամանակահատվածում պետք է հասցնենք լուծել մեր դիրքի խնդիրները։ Պետք է ուժեղանանք, կայացնենք մեր պետությունը, հզորացնենք եւ պատրաստվենք մեր տարածքների հետ վերադարձնելուն։ Այդ տարածքները մեր սուրբ հայրենիքն են։ Այդ հողը կերտվել է մեր հերոսների արյամբ, ու այդ հողը չենք կարող թողնել թշնամու ձեռքում»,- ասաց Դավիթ Ափոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր