00:00:00

Նարեկ Սարգսյանի թիկնազորի անդամն ազատ արձակվեց

20:40, 11 դեկտեմբեր 2020 Իրավական

Րոպեներ առաջ դատավոր Կարեն Ֆարխոյանը 2 տարի տևած դատավարությունից հետո Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանի թիկնազորի անդամ պաշտպանյալիս՝ Հ.Դավթյանին, ով մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 7-րդ կետերով (4-8 տարի ազատազրկում) , ով շուրջ 2,5 տարի գտնվում էր կալանքի տակ, նշանակելով նվազագույն 4 տարի ժամկետով ազատազրկում, պատժից ազատեց՝ կիրառելով համաներման մասին օրենքը, և ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃԻՑ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑ։ Այս մասին հայտնեց փաստաբան Գայանե Պապոյանը: «Մյուս երկու ամբաստանյալներին ևս։ Հ.Գ 2 տարվա մեջ եղել են 20 և ավելի մինչև 5-6 ժամ տևողությամբ դատական նիստեր։ Հ.Գ. Դատարանի կողմից պատժի այս չափը և համաներման ակտի կիրառումը պաշտպանական կողմի համար անսպասելի էր, քանի որ խափանման միջոցը փոփոխելու մասին բոլոր միջնորդությունները մերժվել էին»։ Հիշեցնենք, որ ArmLur.am-ը ավելի վաղ զրուցել էր պաշտպան Գայանե Պապոյանի հետ՝ անդրադառնալով միջադեպին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր