00:00:00

Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում տեղի ունեցածի ակցիայի առթիվ քրգործ է հարուցվել

19:20, 11 դեկտեմբեր 2020 Իրավական

Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում տեղի ունեցածի ակցիայի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Դեկտեմբերի 11-ին, ժամը 9․30-ի սահմաններում, Երեւանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում մի խումբ անձինք, իրացնելով ակցիա իրականացնելու, հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու իրենց իրական կամ ենթադրյալ իրավունքները, տեւական ժամանակ խոչընդոտել են գնացքների բնականոն աշխատանքը՝ քաղաքացիներին զրկելով ազատ տեղաշարժվելու իրենց սահմանադրական իրավունքի իրացման հնարավորությունից, ինչի հետեւանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես եւ պետության ու հասարակության շահերին։ Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր