00:00:00

Մերօրյա հերոսներ. Կրտսեր սերժանտ Հարություն Հարությունյանը ոչնչացրել է թշնամու ուժերին, կասեցրել մխրճումը մեր դիրք

17:48, 11 դեկտեմբեր 2020

Արցախի պաշտպանության բանակը շարունակում է պատերազմից հերոսական դրվագներ ներկայացնել: «Լեյտենանտ Իգոր Վլադիմիրի Պողոսյանը մասնակցել է, համառորեն կռվել հակառակորդի գրոհող ուժերի դեմ, հմտորեն ղեկավարել ենթակա անձնակազմը, եւ պատճառել թշնամուն մարդկային ուժի եւ զինտեխնիկայի կորուստներ: Նույն հատվածում եւ նույն գործողությունների ժամանակ աչքի են ընկել շարքայիններ Միքայել Գառնիկի Բեգլարյանը, Գուրգեն Արտակի Ղազարյանը, լեյտենանտ Էմին Լավրենտի ՈՒնուսյանը: Շարքային Քոչար Բորիսի Բարսեղյանը մեծ նվիրումով կատարել է առաջադրված մարտական խնդիրները, գնդացրով ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժ: Մայոր Կարեն Հովհաննեսի Աթոյանը հարավային ու հարավ-արեւելյան ուղղություններում հմտորեն ղեկավարել է ենթակա ստորաբաժանումները եւ ոչնչացրել թշնամական կենդանի ուժեր: Շարքային-պայմանագրային Վահան Սուրիկի Թադեւոսյանը թշնամական կրակի տակ տարհանել է վիրավոր զինծառայողներին: Կրտսեր սերժանտ Հարություն Ալեքսանի Հարությունյանը ոչնչացրել է թշնամու ուժերին, կասեցրել վերջիններիս մխրճումը մեր դիրք: Լեյտենանտ Իգիթ Եսային Գեւորգյանը ոչնչացրել է թշնամական շուրջ 4 տասնյակ զինվորականի, խոցել մեկ տանկ, ցուցաբերել խիզախություն եւ հմտորեն ղեկավարել դասակը: Փառք մեր հերոսներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր