00:00:00

Շատ-շատերը մտածում են, որ այս իրավիճակից երկիրը կարող է դուրս բերել նախագահ Ռոբերտ Քոչարյանը. Սայաթ Շիրինյան

14:40, 11 դեկտեմբեր 2020

Շատ-շատերը մտածում են, որ այս իրավիճակից երկիրը կարող է դուրս բերել նախագահ Ռոբերտ Քոչարյանը, բայց քանի որ այսօր ընդդիմությունը ներկայացրել է Վազգեն Մանուկյանին, որը լուրջ ճանապարհ անցած անձնավորություն է, հետեւաբար նաեւ նախագահ Քոչարյանն էլ շեշտեց, որ ինքը սատարում է եւ օժանդակելու է Վազգեն Մանուկյանին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը: Նրա խոսքով, Վազգեն Մանուկյանին սատարում է հասարակության մի ստվար զանգված: Այն, որ դա դեռեւս չի երեւում հրապարակում, դա դեռ ոչինչ չի նշանակում. «Ես վստահ եմ, որ առաջիկայում մենք ունենալու ենք բավականին լուրջ զանգվածային միջոցառումներ եւ նույն հասարակական ճնշման ներքո կարողանալու ենք հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Ոստիկանության վահանների հետեւում թաքնվելով դու չես կարող իշխանություն պահե: Գնալու ես բռնությունների, արյուն է թափվելու, ավելի ես ծանրացվելու քո ու քո ընտանիքի վիճակը»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր