00:00:00

Շվեյցարիայում 2021 թվականի համար նախագահ է ընտրվել էկոնոմիկայի նախարար Գի Պարմելենը

19:35, 09 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարար Գի Պարմելենը, որը կառավարությունում ներկայացնում է աջ պահպանողական ազգային կուսակցությունն, ընտրվել է որպես երկրի նախագահ 2021 թվականի համար:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, ընտրությունը կայացել է Դաշնային ժողովի (խորհրդարան) երկու պալատների համատեղ նիստի ժամանակ: Քաղաքականության ասպարեզում Պարմելենը գործունեություն է ծավալում 1993 թվականից սկսած: 2003-ին ընտրվել է Ազգային խորհրդի կազմում (խորհրդարանի ստորին պալատ), կառավարության կազմում է 2016 թվականից: Եղել է պաշտպանության, սպորտի և ժառանգության պաշտպանության, այնուհետև էկոնոմիկայի նախարար: Շվեյցարիայում նախագահի պաշտոնը հերթով զբաղեցնում են Դաշնային խորհրդի  (կառավարության) անդամները: Կառավարությունը բաղկացած է 7 նախարարներից:Նրանցից յուրաքանչյուրն ընտրվում է մեկ տարով: Շվեյցարիայի նախագահը չի հանդիսանում երկրի ղեկավար, քանի որ երկրի ղեկավարի գործառույթներն իրականացնում են Դաշնային խորհրդի բոլոր անդամները միասին: Սակայն նախագահի ձայնը որոշիչ է կառավարության մակարդակով քննարկումների ժամանակ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր