00:00:00

ԱԺ-ի դիմաց հանրահավաքն այսօր ավարտվեց. վաղն ընդդիմությունը կհավաքվի կառավարության դիմաց

18:31, 09 դեկտեմբեր 2020

ԱԺ-ի դիմաց ընդդիմության հանրահավաքն այսօր` դեկտեմբերի 9-ին, ավարտվեց: Ընդդիմությունը վաղը ժամը 11:00-ին կհավաքվի Կառաավարության շենքի դիմաց` պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հանրահավաքի ավարտին  ելույթ ունեցավ քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը, ով ասաց, որ ինքը չի ներկայացնում որեւէ կուսակցություն, այլ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն ու ՀՀ արժանապատիվ քաղաքացուն: «Ես միացել եմ այս շարժմանը, որպեսզի պաշտպանեմ իմ ու ձեր ապրելու իրավունքը, արժաապատվությունը եւ մեր ապագա հաղթանակների հիմքը դնենք: Պահանջում եմ` միացեք այս շարժմանը եւ պայմանավորվենք, որ մյուս անգամ այսպես գերի կանգնելու դիրքով չենք կանգնելու: Ես հասկանում եմ, որ շատերը  ծնկած են, շատերը սգի մեջ են, բայց ոտքի ելեք, ժողովուրդ»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր